Счастливое детство. Частный проект
russian english german italian armenian

ԿԱՐԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Փնտրում ենք ծնողներ
ԿԱՐԻՆԱՅԻ ՀԱՄԱՐ ԸՆՏԱՆԻՔ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Տանը ապրում է  Կարինա անունով հոյակապ աղջիկ:

      Օգոստոսին նա դարձավ 4 տարեկան: Կարինան գեղեցկուհի է, մեծ շականակագույն աչքերով, փոմփոշ թարթիչներով և մուգ գալարուն մազերով: Սա խելացի ու կենսախինդ երեխա է, ով արագ զարգանում է: Կարինան քմահաճ չէ, հեշտ է ընդհանուր լեզու գտնում բոլորի հետ, սակայն միևնույն ժամանակ սևեռուն չէ: Նա հիանալի բնավորություն ունի. քնքշորեն ու հոգատարությամբ է վերաբերում իր խմբի մանչուկներին և համբերատար ու կանգուն է տանում իրեն բաժին հասած տառապանքները:
    Անմիջապես ծնվելուց հետո, Կարինային վիրահատել են՝ հեռացնելով ողնաշարի արանքում առկա իջվածքը: Արդյունքում, նրա մոտ լուրջ խնդիրներ առաջացան շարժունակության հետ: Մայրը անմիջապես, հենց երեխայի վիրահատությունից հետո, հրաժարվեց Կարինայից: Այդ պահից ի վեր Կարինան սկսեց տանջվել միայնակ: Այդ դժվարությունները շատ ծանր են տանում նույնիսկ հասուն մարդիկ, իսկ երեխային էլ ավելի բարդ է հասկանալ իրավիճակը, երբ նրա շուրջ բոլոր երեխաները վազում և խաղում են, իսկ ինքը՝ Կարինան գամված է աթոռին: Երկար ժամանակ բժիշկները կարծում էին, որ Կարինային չի հաջողվի ոտքի կանգնել: Սակայն փոքրիկը շատ էր ցանկանում քայլել: Եվ վեց ամիս առաջ անսպասելիորեն Կարինան սկսեց քայլել: Ընդ որում, ինքնուրույն: Հենվելով մանկական սայլակին, Կարինան քայլում, նստում, կանգնում ու խաղում է: Սա զարմանալի երեխա է:
    Կարինեին երկար վերականգնման շրջան է անհրաժեշտ անցնել. մարմնամարզություն, մերսում, հատուկ վարժություններ: Այդ դեպքում, նա կքայլի: Ու ո՞վ գիտի, միգուցե դեռ կպարի իր ավարտական հանդեսին: Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, աղջնակը պետք է մեծանա հոգատար ընտանիքում, որի մասին երազում է ամբողջ տարիների ընթացքում, այն տարիների, որոնք նա անցկացրել է երեխայի տանը:
     Ծննդյան օրը նրան շատ նվերներ նվիրեցին: Սակայն ամենալավ նվերը, որին Կարինան սպասում է, դա սիրասուն մայրն է, ով կկարողանա իրեն նվիրել երեխային: Մեծ է ցանկությունը, որ այս փոքրիկ, քաջ ու անչափ քնքուշ աղջիկը երջանիկ լինի:
     խնամակալ ընտանիքները շատ էն սիրում Կարինային, այդ իսկ պատճառով պատրաստ էն օգնել աղջկա համար ապաստարան դարձած ընտանիքին՝ հետագա վերականգնման ժամանակահատվածում. օգնել հագուստով, խաղալիքներով և այլն: Ոչ մի հույս չկա, որ երեխան հարաբերաբար լավ կյանք կունենա մանկատանը, քանի որ մոտ ժամանակներս նրան կտեղափոխեն հաշմանդամների տուն, իսկ դա մեծ ցավ կպատճառի երեխային, նկատի ունենալով, որ նրան շատ է սիրում մանկատան անձնակազմը, իսկ այնտեղ արդեն լրիվ ուրիշ մարդիկ են, ուրիշ մթնոլորտ: Ու թե ինչպես են նրան վերաբերվելու, անհայտ է: Այդ իսկ պատճառով այնքան կարևոր է անհապաղ ընտանիք գտնել նրա համար, գոնե ժամանակավորապես:
    Եթե դուք չեք կարող Կարինային վերցնել ձեր ընտանիք, ողջունելի է նաև խնամակալ ընտանիքի կարգավիճակը, և ձեր ֆիզիկական և/կամ նյութական օգնությունը երեխայի վերականգնման հետագա շրջանում:

 kinderhelp@gmail.com

На главную
© 2007 LBM